ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
Խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը՝ փոխըմբռնման ու խաղաղության կոչ է արել:
«Ես հայ եմ, և իհարկե, առաջին հերթին մաղթում եմ, որ իմ ժողովուրդն ու երկիրը բարգավաճեն: Այն, ինչ տեղի է ունենում հայերի ու ադրբեջանցիների միջև՝ խայտառակություն է, եթե այն նախաձեռնող ունի, պետք է կոչ անել փոխըմբռնման, որ ընդհանուր լեզու գտնեն. մոլորակը բոլորիս համար մեկն է»,- ասել է նա:
Սիմոնյանի խոսքով՝ եթե այս լարվածության երկու կողմում հավատացյալներ են՝ մի կողմում՝ մահմեդական, մյուսն կողմում՝ քրիստոնյա, Բարձրյալը դա չի հասկանա: Մարզիչը շեշտում է՝ ավելի լավ է մրցել ֆուտբոլի դաշտում:
--00--ԱԹ