Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականը «կրթվում է»․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

դդ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ նախկին պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, որի պաշտոնը Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը բարձրացրել է՝ նշանակելով Թալինի կոմունալ բաժնի պետ, պարզվում է, իշխանական միջոցառումների ակտիվ մասնակից է եւ Աննա Հակոբյանի կրթարշավի ֆանատ։ Նրան նկատել են տիկնոջ շարժման տարբեր միջոցառումներին, օրեր առաջ էլ «Իմ քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնության` Մատենադարանում անցկացված «Հաղորդակցության հմտություններ» խորագրով դասընթացին էր մասնակցում։ Դրանից առաջ նա Գյումրիում էր՝ ՔՊ-ի շտաբի մոտ: 

Այն ժամանակ, երբ իր կուսակից Վիլեն Գաբրիելյանը հարբած հարցազրույցներ էր տալիս լրատվամիջոցներին, նա մոտակայքում էր։

Սուրեն Թորոսյանը նախկինում էլ է «աչքի ընկել» իր ակտիվությամբ․ 2023թ. հունիսի 7-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19:00-ի սահմաններում, Արագածավանում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ժամանակ Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ 24-ամյա Ա. Ս.-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ամբուլատոր բուժօգնություն էր ստացել։ 

Գործ էր հարուցվել, սակայն գործն այժմ հայտնվել է փակուղում, քանի որ հանցանք կատարած անձը ՔՊ-ական է։ Բացի այդ, նա սոցցանցերում խուլիգանական վարք է դրսեւորել՝ հայհոյանքներ գրելով իշխանության ընդդիմախոսների հասցեին։ Ի դեպ, ապրիլի 19-ին Աննա Հակոբյանը հերթական կրթարշավն է անցկացնելու Թալինում, եւ Տավրոս Սափեյանն արդեն հրահանգել է իր աշխատողներին՝ գրանցվել եւ մասնակցել դրան։ Վստահ ենք, որ Սուրեն Թորոսյանը եւս առիթը բաց չի թողնի։


 

Ավելին՝ օրաթերթի ասյօրվա համարում։ 
 

--00—ՍՊ