ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու կից գրառում արել:
«Վանաձորի քաղաքապետի անսկզբունքայնության արդյունքը. Վանաձորի համայնքապետի անսկզբունքայնության, անկարողության ու ամենաթողության պատճառով ինքս ձեռնամուխ եղա ապօրինաշինության վերացմանը, այն տեղափոխելով համայնքապետարանի բակ՝ այդպիսով «հեշտացնելով» համայնքապետի աշխատանքը:
Հույս կա, որ քաղաքի տարբեր հատվածների ապօրինաշինությունները չնկատող համայնքապետը կնկատի իր աշխատավայրի մուտքի դիմաց տեղադրված կարկասն ու համապատասխան քայլեր կձեռնարկի:
Շնորհակալություն ոստիկանության և ԱԻՆ մեր աշխատակիցներին»:
--00—ԼՄ