ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին։ Ծրագրի նպատակն է վերլուծել ֆուտբոլային հաստատությունների ներկայիս վիճակը, բարելավել ֆուտբոլային տաղանդների բացահայտման և զարգացման մոտեցումները։ Համատեղ ծրագրի շրջանակներում վերլուծության կերթարկվեն հետևյալ 13 ֆուտբոլային հաստատությունները (ակադեմիաներ, դպրոցներ, ակումբներ)․
- «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա
- Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա
- Վանաձոր քաղաքի ֆուտբոլի դպրոց
- «Նիկարմ» ֆուտբոլային ակումբ
- «Միկա» ֆուտբոլային ակումբ
- Սիսիանի քաղաքային սպորտային դպրոց
- Օնոր երիտասարդական սպորտային դպրոց
- «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբ
- Մարտունի քաղաքի սպորտային դպրոց
- GOALS – Girls of Armenia Leadership soccer
- ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
- «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիա
- «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա
Վերլուծությունն անցկացնելու է բելգիական հայտնի Double Pass ընկերությունը, որը ֆուտբոլային տաղանդների զարգացման համակարգների վերլուծության՝ ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Ընկերության մասնագետներն ուղիղ կապի դուրս կգան վերը նշված ֆուտբոլային հաստատությունների հետ և օնլայն հարցումների, տվյալների, ինչպես նաև այցերի հիման վրա կտան վերջական եզրակացություն։
Ծրագրի աշխատանքները կմեկնարկեն այս տարվա երրորդ եռամսյակում և կավարտվեն 2021-ին։ --00—ՄՀ