ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից իր սպասելիքների մասին:
«Մենք պատրաստվել ենք այս խաղին, որը մեզ համար լինելու է եզրափակիչ: Հասկանում ենք, որ մրցակիցն առաջ է հաշվի մեջ, սակայն անելու ենք ամեն ինչ հաղթանակի հասնելու և քառորդ եզրափակիչ դուրս գալու համար:
Ամենակարևորը՝ «Ռեալը» լավ մարզավիճակում է և պատրաստ է պայքարել հաղթանակի համար:
Էդեն Ազարը ևս իրեն լավ է զգում և կարող է խաղադաշտ դուրս գալ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
--0--ԿԿ