ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախապես արված մեկ այլ հրապարակման.
«Նախորդ գրառմամբ տեղեկացրեցի Կիևյան 1-ում ապօրինի պատշգամբի ապամոնտաժման մասին:
ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ որ նույն ժամանակ ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտում է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից:
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձել։ ԱԻՆ հոգեբանը դեպքի վայրում բնակչի հետ անցկացրել է հոգեբանական զրույց», - ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Հուսով եմ՝ այս ահազանգի հետքով նաեւ իրավապահները կգնան»:
--00--ԱԹ