ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպում նշանակված չէ: Այս մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Օրակարգում նման հանդիպում չկա»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել, որոնց հաջորդել են բողոքի զանգվածային ակցիաները. դրանք վերածվել են ոստիկանության հետ բախումների:
--00--ԱԹ