ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքիայի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն,որը վերաբերվում է Հայաստանի կողմից Հունաստանին և Կիպրոսին սատարելուն: Հիշեցնեմ, որ թուրքերն անթաքույց փորձում են զավթել հունական և կիպրոսյան ծովային տնտեսական գոտիների մի մասը։
Իրենց հայտարարության մեջ թուրքերը խիստ վրդովված գանգատվեցին մեր դիրքորոշումից (իրապես թուրքական «նագլիությունը» չունի չափ ու սահման)։
Այստեղ կարելի է միանշանակ փաստել,որ որքան մենք կլինենք նախաձեռնող թուրքերին հակազդելուն բոլոր ուղղություներով, այդքան թուրքերը կլինեն «խելոք» և բնականաբար կառուցողական... մի խոսքով, կրկնեմ ևս մեկ անգամ. բոլոր հնարավոր միջազգային հարթակներում մենք պարտավոր ենք թուրքերին դիվանագիտորեն «նեղել»,դրանք ուրիշ լեզու չեն հասկանում»:
--00--ԱԹ