ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
Օգոստոսի 17-ին Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորակում, խեղդամահ վիճակում հայտնաբերված երտասարդ աղջկա գործով զարգացումներ կան։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Պարզվել է սպանված աղջկա ինքնությունը, նա Երևանի բնակիչ է, 26 տարեկան։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։
Ըստ աղբյուրի՝ սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Համիդոեզա Սադեֆարադը, որը ժամանակավորապես բնակվել է Աջափնյակ վարչական շրջանում, իսկ հիմա հատել է հայ-իրանական սահմանը։
--00—ԼՄ