ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Կորոնավիրուսի համավարակի պատճառով զբոսաշրջության ոլորտի կորուստներն ամբողջ աշխարհում կազմել են շուրջ 320 միլիարդ դոլար, 120 միլիոն աշխատատեղ հայտնվել Է սպառնալիքի տակ: Այդ մասին, ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը՝ զբոսաշրջության հատվածի վրա համավարակի ազդեցության մասին զեկույցի շնորհանդեսի վերաբերյալ տեսաուղերձում:
«Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում միջազգային տուրիստական ուղևորությունների թիվն ավելի քան կրկնակի նվազել Է, զբոսաշրջության հատվածի կորուստները կազմել են շուրջ 320 միլիարդ դոլար»,- նշել Է նա:
Գուտերեշը նշել է, որ անհրաժեշտ է վերականգնել զբոսաշրջային սեկտորը։
-- 00—ՄՀ