ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Հաջորդ տարին մարդկությունը պետք Է նվիրի կորոնավիրուսի համավարկի հաղթահարմանը և դրա հետևանքների վերացմանը: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ ասված Է գալիք Ամանորի առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի՝ դեկտեմբերի 29-ին տարածված տեսաուղերձում։
«Եկեք բոլորս միասին հաշտվենք միմյանց և բնության հետ, հաղթահարենք կլիմայական ճգնաժամը, դադարեցենք COVID-19-ի տարածումը և 2021 թվականը դարձնենք առողջացման տարի,- նշել Է նա:- Մահաբեր վիրուսի հետեւանքներից ապաքինման: Քայքայված տնտեսության եւ հասարակության ապաքինման: Տարանջատումների վերացման: Եվ մեր մոլորակի ապաքինման գործողությունների սկզբի տարի»:
«Սա պետք Է լինի 2021 թվականի մեր ամանորյա խոստումը»,- համոզված Է Գուտերիշը:
Միավորված ազգերի կազմակերպության անունից նա բոլորին մաղթել Է «երջանիկ եւ խաղաղ Նոր տարի»:
--00—ՄՀ