ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև:
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այդ համատեքստում ԼՂ հիմնախնդրի խախաղ կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը:
Նախարար Մնացականյանը ընդգծել է հայ-ռուսական համագործակցության կարևորությունը, որն ուղղված է խաղաղության, տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները նաև փոխանակվել են հայ-ռուսական համագործակցային հարաբերությունների օրակարգային հարցերի վերաբերյալ կարծիքներով:
--00—ԼՄ