ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքին, հայտնել է, որ ծառայողական քննության արդյունքում հասկանալի կլինի՝ ինչպե՞ս է դա կատարվել:
«Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում։ Արդյոք մեր զինծառայողը առևանգվել է, թե այլ պայմաններ են եղել, պետք է դեռ պարզենք։ Դրանից կախված՝ տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք», - ասել է Տոնոյանը:
Պաշտպանության նախարարը նաև հայտնել է, որ այս պահին հայկական կողմի պահանջն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության կողմից հայ սպային այցելելն է։
--00—ԼՄ