ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այն համոզմանն է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ոչ թե հանգստի կարիք ունի, այլ որոշել է զբաղվել լեռնագնացությամբ: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ Թորոսյանը երբեք էլ լրջությամբ աչքի չի ընկել, մշտապես անպատասխանատու հայտարարություններ է արել:
«Թորոսյանի հրաժարական տալու ժամանակը եկել է, այժ անիմաստ է ասել, թե սպասենք պանդեմիան ավարտվի, նոր որոշենք՝ ով որտեղ է թերացել: Ո՛չ, ամեն ինչ շատ պարզ է: Թորոսյանը պետք է լքի ոլորտը»,- նշեց Սամսոնյանը:
Մանրամասները տեսանյութում:
--0--ԿԿ