ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շնորհավոր տոնդ, Արցա՛խ:
29 տարի առաջ Արցախի Հանրապետության հռչակումը մեր պատմության նշանակալի իրադարձություններից մեկն է: Դարեր շարունակ կրած կորուստներից հետո հայ ժողովրդի միասնականությունը, ուժն ու ազատակամությունը հաղթանակ տարան Արցախում:
Խոնարհվում ենք նաև բոլոր հերոսների առջև, որոնք իրենց կյանքը նվիրեցին Արցախի պետականության ստեղծմանը ու պաշտպանությանը:
Այսօր ազատ ու անկախ Արցախը կայացած իրողություն է և հայ ժողովրդի անվտանգության, բարեկեցության ու առաջընթացի ապահովման կարևոր հենարաններից մեկը»:
-- 00—ՄՀ