ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների խաղային համարները Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում։ Թիմին ավագի թևկապով խաղադաշտ դուրս կբերի Վարազդատ Հարոյանը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Խաղը կայանալու է սեպտեմբերի 5-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17-ին: Խաղը կկայանա «Ֆիլիպ 2-րդ» արենայում: Բոսնիա և Հերցեգովինայից մրցավարական բրիգադը՝ Իրֆան Պելյտոյի գլխավորությամբ կսպասարկի Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Եզրերում նրան կօգնեն Սենադ Իբրիշիմբեգովիչը և Դավոր Բելյոն, իսկ չորրորդ մրցավարը Ադմիր Սեհովիչն է։
--0--ԿԿ