ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Բելառուսում չարտոնված ցույցերի ժամանակ երկրի իրավապահ մարմինները բերման են ենթարկել զանգվածային ցույցերի չորս տասնյակից ավելի մասնակցի։ Այս մասին գրել է 1lurer.am-ը։
Բերման ենթարկվածներից 21-ը դեռևս գտնվում են ոստիկանության բաժանմունքներում: Այս մասին այսօր հայտնում են Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարությունից:
«Զանգվածային միջոցառումների մասին օրենսդրության խախտման համար բերման է ենթարկվել 41 մարդ: Նախքան դատարանում վարչական իրավախախտումների գործի ուսումնասիրումը, կալանքի վայրում պահվում է 21 մարդ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Աղբյուրը՝ 1lurer.am։
-- 00—ՄՀ