ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Մինսկում ձերբակալում են ուսանողական համերաշխության ակցիայի մասնակիցներին: Այս մասին հայտնում է «Настоящее время»-ն: Բելառուսի պետական համալսարանի մի քանի տասնյակ ուսանողներ հավաքվել են գլխավոր մասնաշենքի մոտ և շարժվել դեպի կենտրոն:
Ընդհանուր առմամբ՝ ակցիայի են դուրս եկել ավելի քան 1 000 ուսանողներ: Նրանք քայլել են Անկախության պողոտայով և բացականչել. «Մենք ուսանողներ ենք, ոչ թե խոշոր եղջերավոր անասուններ»:
Դիմակավորված անհայտ անձինք ձերբակալում էին ուսանողներին, նրանց ուժով տեղափոխում առանց համարանիշների ավտոբուսներ: Առայժմ հաղորդվում է 15 ուսանողի ձերբակալման մասին:
--00--ԱԹ