ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բոլոր կառույցները՝ մարզային թե մայրաքաղաքային, ստուգայցեր ու կրկնայցեր են կատարել սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններ: ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը պահպանված են եղել դիտարկված բոլոր ընկերություններում. խախտումներ չեն հայտնաբերվել:
Արձանագրված իրավիճակը փաստում է տնտեսավարողների զգոնության ու պատրաստվածության աճի մասին, կորոնավարակով պայմանավորված անվտանգության պահանջներն այլևս դարձել են սննդի շղթայի կազմակերպությունների առօրյայի անբաժան մասն ու կատարվում են առավել հետևողականորեն:
ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի՝ Կորոնավիրուսի (Covid 19) հաղթահարմանն ուղղված խստացված վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է։
-- 00—ՄՀ