ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Covid19-ի դեմ պայքարին ուղղված կիրակնօրա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում։
Աննշան թերացումները շտկվել են տեղում, արձանագրություններ չեն կազմվել։Շրջայցերը շարունակվելու են: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
--00—ՄՀ