ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տեղեկացրել է, որ պատվաստվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ:
«Մենք` մի խումբ մեդիա-մասնագետ - կամավորներ, սկսել ենք պատվաստանյութի փորձարկումն ինքներս մեզ վրա: Արդեն երկրորդ օրն է, ինչ պատվաստվել եմ, և ամեն ինչ լավ է»,- իր Տելեգրամյան ալիքում գրել է նա:
Ռուսաստանն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը:
--00--ԱԹ