ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են, որ այսօր ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը դեսպանատան տարածքում գտնվող 9/11 հուշարձանի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեց 2001թ․ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում, Վիրջինիայում ու Փենսիլվանիայում տեղի ունեցած ահաբեկչության ավելի քան 3000 զոհերի հիշատակը։
«Դեսպանատան անձնակազմը զոհերին իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար այս օրն ավանդաբար հավաքվում էր այս հուշարձանի մոտ, սակայն այս տարի մեզնից շատերն իրենց տուրքը կմատուցեն առցանց»,- հայտնում են դեսպանությունից։
--00--ԱԹ