ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 11-ին Ազատեկ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ:
Նույն օրը կամավոր զենք-զինամթերք են հանձնել նաև ոստիկանության Կապանի բաժնում: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին ներկայացած տղամարդը հանձնել է ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, նռնակի պայթուցիչ և նռնակ:
Նախապատրաստվում են նյութեր:
--00—ԼՄ