ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի, նրա որդու ու եղբոր բերման ենթարկելու վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չունի։ Այս մասին 24News-ին հայտնեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Իշխան Զաքարյանին: Բերման են ենթարկել նաև նրա որդուն, եղբորը և մի քանի այլ անձանց: Ընդ որում, որդու առաջնեկն այսօր առաջին դասարան էր գնալու, և ընտանիքը երեխայի առաջին ուսումնական տարին էր նշելու:
Ըստ լուրերի, ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զաքարյանների տուն և առաջարկել իրենց հետ գնալ: Խնդիրը վերաբերում է Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգուն:
--0--ԿԿ