ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով.
« «Արենի-1» քարանձավը (հայտնի է նաև որպես «Թռչունների քարանձավ») Հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից ու կարևոր hնագիտական հուշարձաններից մեկն է։
Հնագիտական պեղումների ժամանակ քարանձավում հայտնաբերվել է.
- Աշխարհի ամենահին կաշվե կոշիկը (5500 տարեկան),
- Աշխարհի առաջին գինեգործարանը (6100 տարեկան)»:
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 14-ից 30-ը ներառյալ արձակուրդում կլինի:
--00--ԱԹ