ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տարածել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը իսպանական EFE պարբերականին:
«Տարածաշրջանային կայունության համար լավագույնը կլիներ ամրապնդել 1994թ.–ից գործող հրադադարի ռեժիմը՝ վերահսկողության մեխանիզմներով, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել էսկալացիայից և նշել հրադադարի խախտման պատասխանատու կողմին: Սակայն Բաքուն միշտ խուսափում է դրանից:
Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Մենք լիովին պատրաստ ենք շարունակելու դրանք հնարավորինս շուտ:
Վերոնշյալի առնչությամբ Հայաստանն ունի երկու առաջնայնություն՝ Լեռնային Ղարաբաղի՝ առանց սահմանափակումների ինքնորոշման իրավունքի ճանաչում և անվտանգության համաձայնագրեր, որոնք կկանխարգելեն ռազմական գործողությունների վերսկսումը:
Մինչ Թուրքիան ասում է, որ ցանկանում է զրո խնդիր հարևանների հետ, իրականում իր բոլոր հարևանների համար հանդիսանում է անկայունության և ագրեսիվության աղբյուր, և փորձ է արվում այդ քաղաքականությունն արտահանել Հարավային Կովկաս: Մենք չենք կարող անտարբեր մնալ դրան»,- ասել է ԱԳ նախարարը:
Ամբողջական հոդվածը հասանելի է հետևյալ հղումով:
--00--ԱԹ