ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Սեպտեմբերի 18-ին, կեսգիշերն անց, քաղաքացիներից ոստիկանությունում ահազանգեր ստացվեցին, որ Նորքի տներից մեկում բարձր երաժշտություն է և հրավառություն։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Արմենակյան փողոցի տներից մեկի բակում հրավառություն է իրականացրել 31-ամյա մի տղամարդ։
Նա բերվեց ոստիկանություն և ենթարկվեց վարչական պատասխանատվության։
«Հարգելի՛ քաղաքացիներ, ժամը 23-ից հետո պահպանեք լռության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է»,- կոչ են անում ոստիկանությունից։
--00--ԱԹ