ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Անկախության 29-րդ տարեդարձին յուրօրինակ տոնակատարություն կլինի հեռուստատեսային եթերում: Այդ մասին Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ:
«Անկախություն 29
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձ: Յուրօրինակ տոնակատարություն կլինի սեպտեմբերի 21-ի հեռուստատեսային եթերում»,-գրել է Փաշինյանը հրապարակած տեսանյութին կից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերի 21-ին միջոցառումների զգալի մասը կանցկացվի առցանց:
--00—ԼՄ