ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում սեպտեմբերի 22-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն՝ զորամիավորման հրամանատարական կազմի և հոգևոր սպասավորների մասնակցությամբ։
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանները։
Զորամասի հրամանատարությունը զինծառայողներին մաղթել է խաղաղ ծառայություն, հրահանգավորել պահպանել անվտանգության կանոնները, լինել զգոն և ուշադիր։
--0--ԿԿ