ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը առաջիկա օրերին վայր կդնի մանդատը։ Այս մասին Ուլիխանյանն ասաց NEWS.am-ի հետ զրույցում։
Նա կնշանակվի Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ինչպես նաեւ պետի ժամանակավոր պաշտոնակատար։
«Մտադրություն կա ինձ նշանակել ծառայության ղեկավարարի ԺՊ, ես հավակնել եմ այդ պաշտոնին, վարչապետը հավանություն է տվել»,– ասաց նա։
2018 թվականի մայիսից մինչեւ 2019 թվականի հունվար՝ Ուլիխանյանը զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը։
Նշենք, որ ապրիլի 19–ին Դավիթ Սանասարյանի լիազորությունները կասեցնելուց հետո ՊՎԾ–ն փաստորեն ղեկավար չունի։
--00--ԱՀ