ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան էջում «Քաղաքական հետապնդում չկա՞. հոգով կույրերի ժամանակը» խորագրով գրառում է արել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը։
«Ցայսօր «Արժեք-Կոստյում» գոյամարտում Կոստյումը մշտապես հաղթանակ է տանում: Պարզապես Կոստյումի մեջ խցկվածների ամեն հաղթանակ բարոյական ևս մեկ կործանում է մի ողջ ազգի համար:
Երբ ոտքերդ սրբում ես պետական ինստիտուտների վրա՝ հերթական անգամ դրանք դարձնելով կեղծ Մեսիայի անձնական վախերի փարատման քավարան, պետք է հիշես, թե ժողովուրդները վերջում ինչպես են ինքնամաքրվում կեղծ մեսիաներից:
Հ. Գ. Միջնորդությունից 3,5 ամիս անց, երբ հարցաքննվել են հնարավոր և անհնար բոլոր անձինք, դատարանում հարց է հնչեցվել՝ արդյոք մեղադրող կողմն ունի՞ գեթ մեկ տվյալ, որ Գագիկ Ծառուկյանը քրեական գործի ընթացքին խոչընդոտել է, մեղադրող կողմն էլ ասել է, որ չունեն...
Ահա՛ այն ամենը, ինչ պետք է իմանալ քաղաքական պատվիրատուներ չունեցող «անկախ» դատարանի և այլևս նոր իշխանությունների պարծանք Մացոյի մասին։
#Քաղաքական_հետապնդումը_պոզով_պոչով_չի_լինում»,-գրել է Շաքե Իսայանը։
--00—ԼՄ