ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը կարծում է, որ կորոնավիրուսին սկզբում անլուրջ էինք վերաբերվում, այն մեր դուռը թակելուց հետո միայն լրջացանք: 24News-ի հետ զրույցում նա վստահեցրեց՝ ակնդետ հետևում են դեպքերի զարգացմանը, ձեռքները «պուլսի» վրա է, և այժմ մեղավոր փնտրելու, քննադատելու ժամանակը չէ:
Պատգամավորն այն համոզմանն է, որ թե՛ խորհրդարանը, թե՛ պետական ինստիտուտներն այս օրերին պետք է շարունակեն բնականոն աշխատանքն ու հետևեն աշխարհից եկող ազդակներին:
Մանրամասները՝ տեսանյութում։