ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.
«Ի լրումն նախորդ օրը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (#ՄԻԵԴ) ներկայացրած պահանջի՝ Հայաստանի Հանրապետությունը այսօր ՄԻԵԴ-ին ներկայացրել է նոր փաստեր ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ:
Դեպքերի ծավալմանը զուգահեռ ՄԻԵԴ կներկայացվեն նոր փաստեր»: