ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային։
«Հայ ազգը եղել է, կա ու կլինի: Մենք անպարտելի ենք»,- գրել է Արթուր Աբրահամը։
Նա տեղադրել է «Պատերազմ եք գնում, հպարտ գնացեք» երգի հոլովակը:
--0--ԿԿ