ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների, խաղաղ բնակչության և բնակավայրերի հրետակոծությունների վերաբերյալ այսօր տեղեկացրեցի Միջխորհրդարանական միության խորհրդարաների Գլխավոր քարտուղարների ասոցիացիայի անդամ 54 գործընկերներիս, ինչպես նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի խորհրդարանների Գլխավոր քարտուղար-աշխատակազմերի ղեկավարներին»:
--00--ԱԹ