ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն դատապարտել է Արցախի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ծավալած ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն այսօր, ելույթ ունենալով Կոնգրեսի պաշտպանության հանձնաժողովի նիստի ընթացքում, դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ, իր համերաշխությունն է հայտնել հայ ողջ ժողովրդին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ Թուրքիային ու Ադրբեջանին կոչ անելով հարգել մարդու իրավունքներն ու հրադադարը, որը խախտել են միակողմանիորեն»,- նշված է հաղորդագրությունում:
--00--ԱԹ