Զելենսկին առաջարկել է երկարաձգել ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

photo_2025-04-15_15-40-35

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել «Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը երկարացնելու մասին» և «Ընդհանուր զորահավաքի ժամկետը երկարացնելու մասին» օրինագծերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Օրինագծերի համաձայն՝ ռազմական դրությունը և զորահավաքը կերկարաձգվեն 2025 թվականի մայիսի 9-ից 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը։ Գերագույն Ռադան 2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան հաստատել է ռազմական դրության և զորահավաքի մասին նախագահի հրամանագրերը՝ 30 օրով։ Դրանից հետո ժամկետները մշտապես երկարացվել են՝ սկզբում մեկ ամսով, իսկ 2022 թվականի մայիսից՝ երեք ամսով։

Պարբերականը հիշեցնում է, որ Կիևի հետ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն պահանջում է Ուկրաինայում ընտրությունների անցկացում։ Սակայն ըստ երկրի օրենսդրության՝ ռազմական դրության գործողության ժամանակ դա հնարավոր չէ անել:

--00—ՅՄ