Չինարի գյուղի ամուսինները տանը հանկարծամահ են եղել․ նախնական տվյալներով՝ վարունգի թթվից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Screenshot_2

Ապրիլի 14-ին՝ ժամը 9.47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:

Նախնական տվյալներով՝ ամուսինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից:

Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ