ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդան, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հոկտեմբերի 1-ը՝ քո հեռանալու ճակատագրական այս օրն ինձ այնքան տխուր է թվում: Այս երկու տարում, հայրիկ, այնքան բան է կատարվել: Ամբողջ աշխարհում տեղի ունեցողը քեզ իսկապես կմտահոգեր: Մեր հայերը պատերազմի մեջ են, դա ևս կկոտրեր քո սիրտը: Դու հույսով կլցվեիր, քանի որ դա քո մեծ ուժն էր: Ես մտածում եմ քո մասին: Մենք կարոտում ենք քեզ»:
Շառլ Ազնավուրը մահացել է երկու տարի առաջ՝ 2018 թ-ի այս օրը՝ հոկտեմբերի 1-ին:
--00--ԱԹ