ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Ռազմական դրության իրավական ռեժիմի շրջանակներում Արցախին տրամադրվող սոցիալական և նյութական աջակցության հետ կապված հարցերի համակարգման գործընթացի կենտրոնացված և համակարգված լինելու նպատակով խնդրում ենք չձեռնարկել ու չիրականացնել սննդի, դեղորայքի և այլ պարագաների հավաքագրման նախաձեռնություններ, թեժ գծերի և այլ ծառայությունների ստեղծման գործընթացներ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ։
«Խնդրում ենք, Արցախի կարիքների համար աջակցության հավաքագրումն իրականացնել բացառապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:
Հիշեցնում ենք, որ ռազմական դրության պայմաններում գործում է 117 թեժ գիծը: Այս համարով կարող եք զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի»,- գրել է Բաթոյանը։
--00—ՄՀ