ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ստեփաակերտում հրթիռակոծությունից, ըստ նախնական տվյալների, վիրավերներից բացի, կա նաև զոհ:
«Կա առնվազն 4 վիրավոր, կա նաև զոհ, սակայն տվյալները ճշտվում են», - ասել է Արտակ Բեգլարյանը:
Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են քաղաքացիներ և քաղաքացիական օբյեկտներ։
-00—ԼՄ