ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսային հիվանդության համաճարակի օրեցօր մեծացող թվերը՝ ԵՊՀ-ում երկու շաբաթով կդադարեցվեն այն դասընթացները, որոնք հնարավոր չէ իրականացնել հեռավար, տեղեկացնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը։
«Մնացած բոլոր դասընթացները կկազմակերպվեն առցանց։
Փոփոխությունների դեպքում ԵՊՀ-ն իր աշխատակիցներին, դասախոսներին և ուսանողներին լրացուցիչ կտեղեկացնի։
ԵՊՀ-ն հորդորում է ակտիվորեն մասնակցել հեռավար դասընթացներին։ Բաց թողնված դասերը հետագայում կլրացվեն»,– ասվում է ԵՊՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
--00--ԱՀ