ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, System of Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը միացել է հանուն հայոց բանակի և Արցախի կազմակերպված հանգանակությանը՝ նվիրաբերելով 250 000 դոլար:
«Արցախի ժողովրդի անունից, շնորհակալություն։ Աշխարհասփյուռ հայեր, միացե՛ք։
Միայն միասին մենք կարող ենք փրկել մեր հայրենիքը»,- կոչ է անում հիմնադրամը։
--00--ԱԹ