ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը մեջբերել է Իտալիայի պատգամավորների պալատի անդամներ Մասիմիլիանո Կապիտանիոյի և Ջուլիո Չենտեմերոյի հայտարարությունը՝ ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ.
«Միջազգային հանրությունը պետք է սթափվի ադրբեջանական զորքերի կողքին Թուրքիայի կողմից ահաբեկիչների, ներառյալ ջիհադիստ ահաբեկիչների հնարավոր ներկայության վերաբերյալ անհանգստացնող լուրերից: Հաստատման դեպքում հակամարտությունը կստանա էլ ավելի լուրջ ուրվագծեր:
Բանակցությունները վերսկսելու համար ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ը և ԵՄ-ը ձեռնարկում են բոլոր օգտակար նախաձեռնությունները: Իտալիայի կառավարությունը պետք է ակտիվանա, որպեսզի դիվանագիտական ուղին գերակայի բռնության տրամաբանությանը»։
--00--ԱԹ