ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս.թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-17:00-ին, կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
--00—ԼՄ