ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն դիմել է Ադրբեջանին ու Հայաստանին` կոչ անելով իրականացնել հրադադարի մասին պայմանավորվածությունները:
Պոմպեոն հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ շուրջ հակամարտությունում Թուրքիան օգնում է Ադրբեջանին:
«Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային խաղացողներին չմիջամտել տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հումանիտար հրադադարի մասին: Ադրբեջանը, սակայն, պայմանավորվածությունը չի պահում:
--00--ԱԹ