ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը քննադատել է Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ստանձնած դերակատարության համար, գրում է Reuters-ը:
«Միակ երկիրը, որը հրադադարի ռեժիմի պահպանման կոչ չի անում, Թուրքիան է, և դա կործանարար է...
...Այս հարցում ռազմական հաղթանակ չի լինելու, ուստի անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասել է Լե Դրիանը, ապա հավելել, որ Թուրքիայի սադրիչ գործողություններն անընդունելի են»:
Ըստ Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ գնդակը Անկարայի դաշտում է, բայց Եվրամիությունը պատրաստ է փոխել ուժերի հարաբերակցությունը, եթե Թուրքիան երկխոսության չվերադառնա:
--00—ԼՄ