ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
ԱԺ իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկել է պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը:
«Այսօր Ազգային ժողովում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկեցինք Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։
Անդրադարձա այս պատերազմում Թուրքիայի և նրա կողմից ներգրավված ջիհադիստ ահաբեկիչների մասնակցության փաստին և տարածաշրջանում ու դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգին: Շեշտեցի, որ այս իրավիճակից միակ ելքը Արցախի միջազգային ճանաչումն է, և որ որևէ այլ լուծում միայն կերկարացնի ու էլ ավելի կթեժացնի այս պատերազմը։
Ունեցանք շատ բաց ու անկեղծ խոսակցություն»,- գրել է Արման Եղոյանը։
--00—ԼՄ