ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Թուրքական ընկերությունները հայտարարում են, որ վերջին շաբաթներին Հյուսիսային Աֆրիկայի երկրներ հագուստ արտահանելիս նոր մարտահրավերների են բախվել: Ընկերությունները հայտնել են, որ Մարոկկոն թուրքական ապրանքների ներմուծման հարկը 90 տոկսով ավելացնելու փոփոխություն է մտցրել Թուրքիայի հետ համաձայնագրում։ Այս մասին գրել է Reuters-ը:
Ըստ գործակալության՝ պատրաստի հագուստ արտահանողները բազմիցս բողոքել են փաստաթղթերի վերաբերյալ անսովոր պահանջներից, ինչպես նաև Մարոկկոյում և Ալժիրում մաքսազերծման ձգձգումներից:
Մարոկկոյի և Ալժիրի առևտրի նախարարությունները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Թուրք արտահանողների բողոքները ստացվել են այն ժամանակ, երբ Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում և Արեւելյան Եվրոպայում հագուստ արտադրողները փորձում են օգտվել կորոնավիրուսային համավարակի պատճառով մատակարարման համաշխարհային շղթաների խափանումից:
Եվրոպական խոշոր ապրանքանիշները փնտրում են արտադրության այլընտրանքային կենտրոններ, ինչպիսիք են Թուրքիան և Մարոկկոն, որոնք ավելի մոտ են, քան Չինաստանը:
Մարոկկոյի կառավարությունը մտահոգված լինելով, որ Թուրքիայի հետ 2004թ. Առևտրային համաձայնագիրը վնասում է իր արտադրողներին և մանրածախ վաճառողներին, հայտարարել է Անկարայի հետ առևտրային բանակցությունների մասին, որոնք օգոստոսին հանգեցրել են պայմանագրի փոփոխության:
Առևտրի նախարարության աղբյուրը հայտնել է, որ այս փոփոխությունը թույլ է տալիս 5 տարով 90 տոկոսով բարձրացնել 1200 տեսակի ապրանքի, այդ թվում` տեքստիլի և հագուստի համար հարկը:
Թուրքիայի առևտրի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը:
--00—ՄՀ