ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքը հատեց 130 մլն դոլարի շեմը: Դրամահավաքն իրականացվում է «Մենք ենք, մեր սահմանները» կարգախոսի ներքո:
Նշենք, որ համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի մեկնարկից դրամահավաք է անում, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող հայկական սփյուռքի հայտնի ու անհայտ ներկայացուցիչները։
--00—ԼՄ